Հնդկաստանը կանխավճար է կատարել ռուսական С-400 համակարգերի ձեռք բերման համար
Ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը Հնդկաստան կիրականացվի 18-19 ամիսների ընթացքում՝ ըստ նախատեսված ժամանակացույցի, պայմանագրի համար արդեն կանխավճար է ստացվել: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը:
Ավելի վաղ ռուսական կողմից հայտարարել էին, որ ՌԴ-ն մտադիր է մինչև տարեվերջ Հնդկաստանից կանխավճար ստանալ С-400 համալիրների համար, այդ պարագայում մատակարարումները կարող են սկսել 2020-ին և ավարտվել 2025-ին: Օգոստոսի վերջին հայտնի էր դարձել, որ կողմերը կարգավորել են կանխավճարի հետ կապված հարցերը:
2018-ի հոկտեմբերի սկզբին Ռուսաստանն ու Հնդկաստանը պայմանագիր են կնքել համալիրների մատակարարման մասին: Նորագույն զենիթահրթիռային համակարգերից 5-ը Նյու Դելիին 5.43 մլրդ դոլար կարժենա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց