Պոզները նշել է, թե որն է Ռուսաստանի գլխավոր խնդիրը
Ռուս հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները հայտարարել է, թե Ռուսաստանի գլխավոր խնդիրն այն է, որ երկիրը ղեկավարում են խորհրդային ժամանակաշրջանի մարդիկ: Հեռուստադիտողի հարցին տված պատասխանը հրապարակվել է Պոզների բլոգում:
Նրա խոսքով՝ «այդ խնդրից բխում են մյուս բոլոր խնդիրները»: «Երկիրը ղեկավարում են մարդիկ, որոնք ծնվել և ձևավորվել են ԽՍՀՄ-ում»,- մասնավորեցրել է լրագրողը:
Պոզներն ընդգծել է, որ խորհրդային մարդիկ «ուրիշ, այլևս գոյություն չունեցող հասարակության արտադրանք են»: Հաղորդավարը նշել է, որ նրանք փորձում են կառավարել իրենց անծանոթ հասարակությունը իրենց խորհրդային մտածելակերպի օգնությամբ, սակայն նրանց մոտ դա այնքան էլ չի ստացվում:
«Քանի դեռ նրանց փոխարինելու չեն եկել բոլորովին նոր մարդիկ, որոնք ձևավորվել են ամբողջովին այլ պայմաններում, երկիրը դժվարություններ կկրի»,- եզրափակել է Պոզները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Պոզները հանդես էր եկել մեկ այլ հայտարարությամբ՝ բացասական գնահատական տալով խորհրդային իշխանությունների ազդեցությանը մարդու ձևավորման վրա և «խորհրդային մարդուն իր տեսակի մեջ այլանդակ» անվանելով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց