Զելենսկին ներում է շնորհել 12 ռուս բանտարկյալի․ նախատեսվում է Ռուսաստանի հետ փոխանակում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ներում է շնորհել 12 ռուսաստանցիների, որոնք ազատազրկում էին կրում Ուկրաինայում։ Ներման հրամանագրի մասին տեղեկացրել է ուկրաինացի փաստաբաններից մեկը։ Նա նաև տեղեկացրել է, որ արդեն նախկին դատապարտյալները տեղափոխվում են փոխանակման վայր։
Ռուսական կողմում այսօր նույնպես պատրաստվում են ուկրաինացիների ազատմանը։ Պետական հեռուստաընկերություններից մեկի եթերում արդեն հայտարարվել է, որ փոխանակման համար ուկրաինացիներին տեղափոխում են»։ Սակայն նրանց կոնկրետ քանակ չի նշվել։
«Ինտերֆաքսի» աղբյուրը հայտնել է, որ ի սկզբանե նախատեսված է եղել, որ փոխանակումը լինելու է «35-ը 35-ի դիմաց»։ 35 ուկրաինացիների թվում պետք է լինեն նաև 24 նավաստիները, որոնց ռուսական կողմը ձերբակալել է Կերչի նեղուցում։
Սակայն հընթացս այդ ցուցակներում կատարվել են փոփոխություններ։ Այս պահին արդեն իսկ հայտնի է, որ ուկրաինական կողմը, մասնավորապես, ներման ցուցակից հանել է ռուսաստանցի Ռուսլան Գաջիևին։ Վերջինս Ուկրաինայի արևելքում մղվող մարտերի ժամանակ գերի էր ընկել 2015 թվականին ու դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման։


















































Զելենսկին խոստացել է, որ «Դրուժբա» նավթատարը մինչև ապրիլի վերջ կսկսի գործել
Ռուսներն առաջիկա ամիսներին Ուկրաինայի ջրամատակարարման համակարգերի դեմ գործողություն են նախապատրաստում․ Զելենսկի
Եթե դուք չեք ծառայում պետությանը խորհրդարանում, ապա ծառայեք պետությանը ռազմաճակատում. Զելենսկի
Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ պատվիրակությունների հաջորդ հանդիպումը տեղի կունենա ԱՄԷ-ում՝ մարտի սկզբին․ Զելենսկի
Զելենսկին նվաստացրել է Գերմանիայի արտգործնախարարին
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի