«Այդ կինն իսկապես անճոռնի է». բրազիլացի նախարարը կրկնել է Բրիջիտ Մակրոնի հասցեին նախագահի հնչեցրած վիրավորանքը
Բրազիլիայի էկոնոմիկայի նախարար Պաուլու Գեդեսը կրկնել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի հասցեին հնչեցված վիրավորանքը։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Նշվում է, որ այս մասին նախարարն արտահայտվել է Բրազիլիայի հյուսիս-արևելքում գտնվող Ֆորտալեզա քաղաքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։ Նա հայտարարել է, որ երկրի զարգացման վերաբերյալ քննարկումներ ծավալելու փոխարեն զանգվածային լրատվամիջոցները կենտրոնացել են պետության ղեկավարի հնչեցրած արտահայտության մեկնաբանությունների վրա։
«Նա (Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն) իրականում ասել է ճշմարտությունը՝ այդ կինն իսկապես անճոռնի է»,- հայտարարել է Գեդեսը՝ առաջացնելով լսարանի ծիծաղը։
Հանգստացնելով ներկաներին՝ նախարարն ասել է, որ չկան անճոռնի կանայք, սակայն կան այնպիսի կանայք, որոնց ճիշտ անկյունից չեն նայում։
Ավելի վաղ Բրազիլիայի նախագահը վատ էր արտահայտվել Ֆրանսիայի առաջին տիկնոջ արտաքինի հասցեին, ինչի համար հայտնվել է քննադատությունների թիրախում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց