Հունգարիայի խորհրդարանի խոսնակը երեխաներ չունեցող անձանց «նորմալ» չի համարում
Հունգարիայի խորհրդարանի խոսնակ Լասլո Կևերը Բուդապեշտում Ժողովրդագրական խնդիրներին նվիրված միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ «նորմալ» չի համարում այն մարդկանց, որոնք երեխաներ չունեն, գրում է Financial Times-ը:
Կևերի խոսքով՝ երեխաներ չունեցող մարդիկ կանգնած են «մահվան կողքին», իսկ երեխաների ծնունդը հանրային նշանակության հարց է, այլ ոչ անձնական:
Կոնֆերանսին ներկա է գտնվել նաև երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը հայտարարել է, որ երկրում ցածր ծնելիության խնդրի լուծումը պետք է լինի ոչ թե ներգաղթյալների թվի ավելացումը, այլ ընտանիքների համար նպաստավոր տնտեսական խթանների ներդրումը:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների` Հունգարիան ներառված է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի այն երկրների ցանկում, որոնց բնակչությունն արագ տեմպերով նվազում է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց