ԱՄՆ Պետքարտուղարությունը 15 մլն դոլարի պարգեւատրում է առաջարկում ԻՀՊԿ ֆինանսների մասին տեղեկությունների համար
ԱՄՆ Պետքարտուղարությունը 15 մլն դոլարի պարգեւատրում է առաջարկում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «ապօրինի ֆինանսական ցանցերի եւ նավթային հատվածի» մասին տեղեկությունների համար:
Նոր միջոցառումը Պետքարտուղարության «Պարգեւատրում հանուն արդարադատության» ծրագրի մասն է, որը համընկնում է ԻՀՊԿ-ի հետ կապված նավթի փոխադրման ցանցի դեմ ԱՄՆ ֆինանսների նախարարության վերջին պատժամիջոցներին:
«Ընդհանուր առմամբ, սա առավելագույն ճնշման արշավի մի մասն է, որը մենք իրանական միջուկային համաձայնագրից դուրս գալու պահից վերջին տարվա ընթացքում գործադրել ենք իրանական ռեժիմի վրա»,- հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրթագուսը FOX Business-ի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով՝ միջուկային գործարքը «հիմքից սխալ» էր: «Սա իրանական ռեժիմին թույլ տվեց կանխիկ փող ստանալ, որը կարող էր տարածաշրջանում ահաբեկչությունն ավելի շատ թեժացնել»,- ասել է նա:
Օրտագուսը հավելել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ դիվանագիտական ուղիները բաց կպահի, բայց կշարունակի ԱՄՆ պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրել: «Կարծում եմ, որ նախագահը որոշակիորեն հասկացրել է, որ ինքը Մերձավոր Արեւելքում նոր պատերազմ չի ցանկանում: Նա չի պատրաստվում Իրանի հետ պատերազմել»,- ասել է նա:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի