Չինաստանի եւ ԱՄՆ տարաձայնություններն անդրադառնում են ողջ աշխարհի վրա. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Չինաստանի եւ ԱՄՆ առեւտրային տարաձայնություններն անդրադառնում են ողջ աշխարհի վրա, եւ հույս ունի, որ դրանք շուտով կլուծվեն։ Այս մասին նա ասել է Պեկինում Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի հետ պաշտոնական բանակցություններն սկսելու ժամանակ, տեղեկացնում է Reuters-ը։
«Մենք հույս ունենք, որ Միացյալ Նահանգների հետ առեւտրային վեճում լուծում կգտնվի, քանի որ այն անդրադառնում է ողջ աշխարհի վրա»,- ասել է Մերկելը։
Գերմանիայի տնտեսության աճը նվազել է երկրորդ եռամսյակում թույլ արտահանման պատճառով, եւ առաջատար տնտեսագետներն ասում են, որ այն բախվում է ռեցեսիայի, քանի որ գերմանական ընկերությունները հայտնվել են ԱՄՆ եւ Չինաստանի առեւտրային պատերազմի խաչաձեւ կրակի տակ։
Մերկելը ցանկանում է սկսել նոր փուլ Չինաստանի հետ Եվրոպական միության հարաբերություններում։ Նա պնդել է, որպեսզի Պեկինի հետ եվրոպական ներդրումային գործարք կնքվի, չնայած Վաշինգտոնը դիմում է սակագներ մտցնելուն, որպեսզի դիմակայի Չինաստանի «անարդար» առեւտրային գործելակերպին։ Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցները, ներառյալ Գերմանիան, զգալի չափով կիսում են նրա քննադատությունը Չինաստանի հանդեպ, բայց հավանություն չեն տալիս Թրամփի սակագնային պատերազմի քաղաքականությանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց