Ակսյոնովը Զելենսկիին խորհուրդ է տվել գալ Ղրիմ և ընդունել բնակիչների ցանկությունը` Ուկրաինայի կազմ վերադառնալու վերաբերյալ
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խորհուրդ է տվել գալ Ղրիմ և լսել տեղի բնակիչների կարծիքն այն մասին, թե ցանկանո՞ւմ են նրանք արդյոք կրկին լինել Ուկրաինայի կազմում: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
«Ուկրաինացի բոլոր քաղաքական գործիչները պետք է խոստովանեն ճշմարտությունը. Ղրիմը ռուսական է և դա մշտական է: Կա ժողովրդի ցանկությունը, և ոչ-ոք դա փոխել չի կարող: Որքան արագ նրանք դա հասկանան, այնքան հեշտ կլինի թե մեզ, թե Ուկրաինայի համար:
Ինչ վերաբերում է Զելենսկիին, թող գա, տեսնի, թե ինչ է կատարվում այստեղ, հարցեր տա մարդկանց և պարզի` ցանկանո՞ւմ են նրանք կրկին լինել Ուկրաինայի կազմում: Թող լսի պատասխաններն ու ընդունի դրանք և անի այնպես, ինչպես ցանկանում են Ղրիմի բնակիչները»,- ասել է Ակսյոնովը:
Հիշեցնենք, որ Ղրիմը Ռուսաստանին է միացվել 2014 թվականին՝ ժողովրդական հանրաքվեի միջոցով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց