Պուտինը նախազգուշացրել էր Բուշին սեպտեմբերի 11-ին նախապատրաստվող ահաբեկչությունների մասին. վերլուծաբան
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին վերլուծաբան Ջորջ Բիբին հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2001 թվականին տեղեկացրել էր ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին այն մասին, որ ԱՄՆ տարածքում, հնարավոր է, ահաբեկչություններ լինեն:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին Բիբին գրել է իր «Ռուսական ծուղակ» գրքում՝ նշելով, որ Պուտինը սեպտեմբերի 11-ից երկու օր առաջ զանգահարել է իր ամերիկացի պաշտոնակցին և տեղեկացրել, որ ռուսական հետախուզությունը նախապատրաստվող ահաբեկչական արշավի նշաններ է որսացել՝ «ինչ-որ բան, որը երկար ժամանակ նախապատրաստվել էր և գալիս էր Աֆղանստանից»:
Նախկին վերլուծաբանը հիշեցրել է, որ հենց Պուտինն է եղել առաջին օտարերկրյա առաջնորդը, որը զանգահարել է Բուշին ահաբեկչությունից հետո՝ աջակցելու համար ԱՄՆ-ին:
Բիբիի գիրքը ԱՄՆ-ում լույս է տեսել այս շաբաթ: Հեղինակը ժամանակին գլխավորել է ԿՀՎ-ի Ռուսաստանի հարցերով վերլուծական ստորաբաժանումը, իսկ այժմ զբաղեցնում է Ազգային շահերի վաշինգտոնյան փորձագիտական կենտրոնի փոխնախագահի պաշտոնը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց