Շոտլանդական վիսկիի հավաքածուի համար ակնկալում են 5 մլն դոլար ստանալ
Շոտլանդական վիսկիի թանկարժեք հավաքածու է վաճառքի դրվել Sotheby's աճուրդի տանը։ Ակնկալվում է, որ այն կհաջողվի 5 մլն դոլարով վաճառել։
Sotheby's-ը կվաճառի The Ultimate Whiskey Collection-ը, որի մեջ ներառված է 467 շիշ եւ ինը տակառ, հայտնում է PA-ն։
Աճուրդային տունը հաստատում է, որ սա շոտլանդական վիսկիի ամենալիարժեք հավաքածուն է, որ շուկա է հանվել մասնավոր կոլեկցիոների կողմից։ Նա իր պատանեկությունն անցկացրել է Մեծ Բրիտանիայում, սակայն այժմ ապրում է Ամերիկայում եւ իր հավաքածուն ստեղծել է վիսկիների ամերիկացի մասնագետ Ջոնաթան Ռիդի օգնությամբ։
Հավաքածուում կան Bowmore, Highland Park եւ Macallan վիսկիներ, իսկ 60 տարեկան The Macallan վիսկին շշալցվել է 1926թ․՝ № 263 տակառից։ Այդ տակառից լցրել են ընդամենը 40 շիշ, եւ մասնագետների գնահատականով՝ միայն այդ վիսկին կարժենա 400 000-500 000 դոլար։
Առցանց վաճառքը կսկսվի սեպտեմբերի 27-ին, որի հանգուցալուծումը կդառնա հոկտեմբերի 24-ին Արեւմտյան Քենսինգտոնում կայանալիք կենդանի աճուրդը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց