Նեթանյահուն կոչ է արել ուժգնացնել Իրանի վրա ճնշումը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է արել ուժգնացնել Թեհրանի վրա ճնշումը՝ միջուկային գործարքի մասին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարության ֆոնին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորությունների կրճատման երրորդ փուլի շրջանակում կհրաժարվի կատարել գործարքի դրույթները:
«Այսօր առավոտյան ինձ տեղեկացրեցին եւս մեկ խախտման մասին, Իրանի կողմից ավելի շատ անտեսման, միջուկային զենք ձեռք բերելու վերջինիս ձգտման մասին: Եվ դա համադրվում է միջազգային նավավարության եւ տարածաշրջանի երկրների դեմ Իրանի ագրեսիվ գործողությունների, ինչպես նաեւ Իսրայել պետության վրա հարձակում իրագործելու նրա անդադար ջանքերի հետ: Այժմ Իրանի հետ բանակցելու ժամանակը չէ: Այժմ Իրանի վրա ճնշումն ուժգնացնելու ժամանակն է»,- ասել է Նեթանյահուն Լոնդոն մեկնելուց առաջ:
Նա նաեւ հայտնել է, որ այդ հարցը Լոնդոնում կքննարկի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերի հետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց