Ինքնաթիռի ուղևորը փոխարինել է աշխատանքի չեկած օդաչուին
Մեծ Բրիտանիայում EasyJet ավիաընկերության ինքնաթիռի ուղևորը փոխարինել է օդաչուին, որն այդ օրն աշխատանքի չէր եկել: Այդ մասին Life.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Mirror-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ երբ «Մանչեսթեր» - «Ալիկանտե» չվերթի ուղևորներին տեղեկացրել են, որ թռիչքն անորոշ ժամանակով հետաձգվում է, նրանցից մեկը, որը ներկայացել է որպես Մայքլ Բրեդլի, ասել է, որ ինքն ունի օդաչուի լիցենզիա և պատրաստ է նստել ղեկին: Մի քանի րոպե անց տղամարդու հետ կապ են հաստատել, նախատեսված թռիչքն իրականացվել է:
Պարզվել է, որ տղամարդն իսկապես օդաչու է և այդ պահին գտնվում էր արձակուրդում: Նրա հետ ինքնաթիռում են եղել նաև կինն ու որդին:
Ավիաընկերության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել կամավորին օգնության համար, իսկ ավելի ուշ ասել են, որ թռիչքի թույլտվություն են տվել միայն նրան մանրամասն ստուգելուց հետո:
«Դա լիովին համապատասխանում է կանոններին, քանի որ ուղևորն իր հետ ունեցել է օդաչուի լիցենզիա և անձնագիր: Անվտանգությունը մեր առաջնահերթ խնդիրն է»,- ընդգծել են EasyJet-ի մամուլի ծառայությունից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց