Facebook-ի միլիոնավոր օգտատերերի հեռախոսահամարներ հայտնվել են համացանցում
Անհայտ անձինք ֆեյսբուքյան հարյուր միլիոնավոր օգտատերերի հեռախոսահամարներ պարունակող տվյալների բազան տեղադրել են համացանցում, գրում է TechCrunch-ը:
Ինչպես նշվում է, Facebook-յան հաշիվներին կցված միլիոնավոր հեռախոսահամարներ գտնվել են հասանելիության տիրույթում և պաշտպանված չեն եղել ծածկագրով: Այժմ տվյալների բազան արդեն հեռացված է համացանցից: Այն ներառում էր տարբեր երկրների օգտատերերին պատկանող ավելի քան 419 միլիոն տվյալ, որոնցից 133 միլիոնը պատկանում է ԱՄՆ բնակիչներին, 50 միլիոնը՝ վիետնամցիներին և 18 միլիոնը՝ Միացյալ Թագավորության բնակիչներին:
Ըստ TechCrunch-ի՝ տվյալներից յուրաքանչյուրը ներառում էր օգտատիրոջ Facebook-յան հաշիվը նույնականացնող թիվը և նրան կցված հեռախոսահամարը: Որոշ դեպքերում առկա էր նաև օգտատիրոջ բնակության երկրի, անվան և սեռի վերաբերյալ տեղեկատվություն: Հրապարակման մեջ չի հստակեցվում, թե տոկոսային առումով հասանելի տեղեկատվության որ մասն է կրկնվել կամ սխալ եղել:
Հրապարակման մեջ նաև ասվում է, որ նշված տվյալների բազայի հասանելի դառնալու վերաբեյալ տեղեկատվությունը տարածել է TechCrunch-ի՝ Սանյեմ Ջեմ անունով մասնագետներից մեկը: Այն, թե մասնավորապես ով է կանգնած այդ ամենի ետևում, դեռևս չի հաջողվել պարզել:
Facebook սոցիալական ցանցի պաշտոնական ներկայացուցիչները հայտնել են, որ նշված տվյալները, ամենայն հավանականությամբ, հաջողվել է ձեռք բերել Facebook-ի՝ մարդկանց ըստ հեռախոսահամարների փնտրելու գործառույթի միջոցով: Նշված գործառույթը չի աշխատում սույն թվականի ապրիլից ի վեր:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի