Ապստամբող Հոնկոնգը հաղթել է Չինաստանի իշխանություններին
Հոնկոնգի ղեկավար Քերի Լամը հայտարարել է, որ արտահանձնման մասին վիճահարույց օրինագիծն ամբողջությամբ չեղարկվել է: Այս մասին հայտնում է CNN-ը։
Նա ընդգծել է, որ այժմ ամենագլխավոր առաջնահերթությունը բռնության դադարեցումն է, կարգուկանոնի վերականգնումը և օրենքի գերակայության ապահովումը:
«Անկախ կառավարության նկատմամբ դժգոհության խորությունից, մենք չենք կարող համաձայնել կամ ընդունել, որ բռնությունը մեր խնդիրների լուծման ելքն է»,- ընդգծել է Լամը:
Նա նաև առաջարկել է տարածայնությունները լուծել բանակցային ճանապարհով և առաջարկել է միասին ելք փնտրել ստեղծված իրավճակից դուրս գալու համար։
Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:
Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի չինովնիկներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին: Օրենքի ընդունումը ժամանակավորապես կասեցվել է Հոնկոնգի իշխանությունների կողմից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց