ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի տիեզերական գործակալության և դրա երկու ինստիտուտների դեմ
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Իրանի քաղաքացիական տիեզերական գործակալության և դրա երկու հետազոտական ինստիտուտների նկատմամբ՝ պնդելով, որ այդ կառույցներն օգտագործվում են Թեհրանի հրթիռային ծրագրի առաջխաղացման համար:
Նոր պատժամիջոցները թիրախավորում են Իրանի տիեզերական գործակալությունը, Տիեզերական հետազոտությունների կենտրոնը և Տիեզերագնացության հետազոտական ինստիտուտը, երեկ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը՝ մեղադրելով այդ հաստատություններին քաղաքացիական ծրագրի ներքո բալիստիկ հրթիռներ զարգացնելու մեջ։
Պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը «թույլ չի տա Իրանին օգտագործել տիեզերական ծրագրերը բալիստիկ հրթիռների ծրագրերը զարգացնելու նպատակով»։
Նա նաև ասել է, որ այս միջոցառումները պետք է որպես նախազգուշացում դիտվեն այն հետազոտական շրջանակների կողմից, որոնք համագործակցում են Իրանի տիեզերական ծրագրերի հետ, քանի որ դրանք կարող են նպաստել Իրանի միջուկային զենքի համակարգերի զարգացմանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց