Թրամփը կոշտ միջոցներով սպառնացել է Չինաստանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային բանակցությունները լավ են ընթանում, սակայն զգուշացրել է, որ առավել «կոշտ» դիրքորոշում կզբաղեցնի, եթե բանակցությունները ձգվեն մինչեւ իր նախագահական երկրորդ ժամկետը, հաղորդում է Reuters-ը:
«Ամեն ինչ լավ է Չինաստանի հետ բանակցություններում»,- Twitter-ում գրել է Թրամփը՝ հավելելով, որ Պեկինը չի կարող իրեն բանակցությունների ձգձգում թույլ տալ՝ հաշվի առնելով վնասը, որն ամերիկյան մաքսատուրքերը հասնցում են չինական տնտեսությանը:
Թրամփը նշել է, որ եթե ԱՄՆ-ն եւ Չինաստանը չլուծեն առեւտրային վեճը, եւ ինքը վերընտրվի, ապա «գործարքն առավել կոշտ կլինի»:
«Այդ դեպքում չինական մատակարարումների շղթան կփլուզվի, եւ ընկերությունները, աշխատատեղերն ու փողերը կանհետանան»,- ասվում է Թրամփի գրառման մեջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց