Ռոհանին Եվրոպային մինչեւ սեպտեմբերի 5-ը ժամանակ է տվել
Թեհրանն Իրանի միջուկային համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների կրճատման հարցով հերթական քայլ չի ձեռնարկի, եթե կարողանա նավթ վաճառել: Այս մասին, Tasnim-ի հաղորդմամբ, խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նրա խոսքով՝ եթե համաձայնագրի եվրոպական 3 երկրները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան, սկսեն իրականացնել գործարքով նախատեսված իրենց հիմնական պարտավորությունները, Իրանը կկարողանա վերանայել պարտավորությունների հետագա կրճատման մասին իր որոշումը:
«Սակայն եթե նրանք որեւէ էական միջոց չձեռնարկեն, մենք անպայման մոտ օրերս երրորդ քայլը կանենք»,- նշել է Ռոհանին:
Ռոհանիի խոսքով՝ այժմ կարեւոր է, որպեսզի Իրանը հնարավորություն ունենա նավթ վաճառել:
«Դա կթեթեւացնի պայմանները, որպեսզի մենք քայլեր ձեռնարկենք միջուկային համաձայնագրի շրջանակում պարտավորությունների իրականացման մասով: Մենք մինչեւ տարեվերջ քննարկումներ կանցկացնենք, դեռեւս բանակցությունները շարունակվում են»,- հավելել է Ռոհանին:
Իրանի նախագահը հասկացնել է տվել, որ Թեհրանը կհայտարարի իր պարտավորությունների կրճատման երրորդ քայլի մասին, եթե Եվրոպայի հետ բանակցությունները մինչեւ սեպտեմբերի 5-ն արդյունք չտան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց