Ղրղզստանում կալանք է դրվել Աթամբաեւի կառուցած մզկիթի վրա
Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանը կալանք է դրել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի կառուցած մզկիթի վրա, ՌԻԱ «Նովոստի»-ին տեղեկացրել են հանրապետության գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում։
Ինչպես ճշտել են վերահսկող մարմնում, նախկին նախագահի դեմ հարուցված քրեական գործերի հետաքննության շրջանակում զինվորական դատախազությունը պարզել է, որ «Ապրիլի 7-ի հերոսների» մզկիթը կառուցվել է Աթամբաեւի կողմից։ Իսկ տեղամասը, որտեղ գտնվում է այն, գրանցված է «Ֆորում» գիտաարտադրական ընկերության անունով, որը փաստորեն պատկանում է Աթամբաեւին։
«Պերվոմայսկի շրջանային դատարանի վճռով վերոնշյալ գույքի վրա կալանք է դրվել»,- ասել են մամուլի ծառայությունում։
Գլխավոր դատախազության տվյալներով՝ ներկայում քննությունը փորձում է պարզել դրամական միջոցների աղբյուրը, որոնցով պետության նախկին ղեկավարը կառուցել է մզկիթը։
Ղրղզստանի հատուկ ծառայություններն օգոստոսի 7-8-ին իրականացրին Աթամբաեւին մայրաքաղաքից 20 կիլոմետր հեռու գտնվող Քոյ-Թաշ գյուղում գտնվող նրա տանը կալանավորելու գործողություն։ Նրանք նախկին նախագահի կողմնակիցների դեմ կիրառեցին հատուկ միջոցներ։ Աթամբաեւի կողմնակիցները պատասխան կրակ բացեցին։ Առաջին օրը նախկին նախագահին բռնել չհաջողվեց։ Աթամբաեւի կողմնակիցները գերի վերցրին վեց հատուկջոկատայինի։ Հաջորդ օրը նախկին նախագահի կողմնակիցների եւ ուժայինների բախումները վերսկսվեցին եւ շարունակվեցին մինչեւ առավոտ, չնայած այն բանին, որ նախկին նախագահը հանձնվել էր ուժայիններին։ Հատուկ գործողության ժամանակ, առողջապահության նախարարության տվյալներով, տուժեց 136 մարդ։ Մեկ հատուկջոկատային՝ Ուսեն Նիյազբեկովը, զոհվեց։
Ղրղզստանի խորհրդարանական ամենամեծ կուսակցության՝ սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Աթամբաեւը իշխանությունն իր հաջորդին եւ մերձավոր զինակցին՝ Սոորոնբայ Ժեենբեկովին է հանձնել 2017-ին նախագահական ընտրությունների արդյունքներով։ Սակայն շուտով նախկին նախագահի թիմի անդամների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Ինքը՝ Աթամբաեւը, զրկվել է նախկին նախագահի կարգավիճակից եւ մեղադրվել ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մեջ։ Պետության նախկին ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ բոլոր մեղադրանքներն իր եւ իր կողմնակիցների հասցեին քաղաքական բնույթ են կրում։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի