Ռուսաստանում մեկնարկել է «Մարտական ընկերակցություն 2019» զորավարժությունը
Սեպտեմբերի 2-ին ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի «Մարտական ընկերակցություն 2019» համատեղ զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Շարահրապարակում հնչել են մասնակից երկրների պետական օրհներգերը, հանդիսավոր քայլերթով անցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ազգային ստորաբաժանումները:
Բացման արարողության ընթացքում ելույթ ունեցողները կարևորել են համատեղ զորավարժության անցկացումը ստորաբաժանումների միջև փորձի փոխանակման, մասնագիտական հմտությունների կատարելագործման և ՀՕՊ միավորված համակարգում համատեղ խնդիրներ կատարելու ու փոխգործակցելու առումով: Հայկական ստորաբաժանման ղեկավար, ԶՈւ ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանն իր ելույթում հաջողություն և արդյունավետ մասնակցություն է մաղթել զորավարժությանը ներգրավված բոլոր զինծառայողներին:
Մարտական հրաձգությամբ անցկացվող «Մարտական ընկերակցություն 2019» զորավարժության ավարտական փուլը կանցկացվի սեպտեմբերի 5-ին


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց