Զելենսկին որդուն դպրոց է տարել եւ սկանդալ սարքել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ առաջին տիկին Ելենան եկել են Նովոպեչորյան դպրոց՝ մասնակցելու իրենց որդու սեպտեմբերմեկյան հանդիսությանը, տեղեկացնում է «Վեստի»-ի ուկրաինական ծառայությունը։
Շենքի մոտ հավաքվել էին լրագրողներ, որոնք ցանկանում էին նկարել նախագահին եւ նրա ընտանիքը։ Վլադիմիր եւ Ելենա Զելենսկիները բացասաբար վերաբերվեցին այն բանին, որ տեսախցիկը կարող էր նկարահանել իրենց որդուն՝ Կիրիլին, եւ խնդրեցին, որ մամուլը չնկարի։ Տեղեկացվում է, որ Կիրիլ Զելենսկին մինչ այդ այցելում էր մինչդպրոցական հաստատություն Նովոպեչորյան դպրոցում։ Զելենսկի զույգը սրտի թրթիռով է վերաբերվում մամուլում իրենց երեխաների հայտնվելուն, նախագահն ինքը բազմիցս ասել է հարցազրույցներում, որ չէր ցանկանա ցուցադրել անձնական կյանքը, եւ Զելենսկիների երեխաների լուսանկարներն էլ ցանցում հաճախ չեն հայտնվում։
Ելենա Զելենսկայան սոցցանցերում գրել է, որ իրենց որդին՝ Կիրիլը, այսօր առաջին դասարանցի է դարձել։ «Մեր որդին՝ Կիրիլը, հիմա առաջին դասարանցի է։ Այսօր նա առաջին անգամ կնստի աշակերտական նստարանին, կտեսնի իր առաջին ուսուցչուհուն եւ համադասարանցիներին։ Հաջորդ 12 տարիներին նա կիմանա, թե ինչ է ընկերությունը, եւ, թերեւս, հիասթափությունը։ Եվ չարություններ կանի, կգնա առաջին ուղեւորություններին առանց ծնողների, կսկսի կոփել բնավորությունը եւ դառնալ պատասխանատու։ Կիրիլը ոչ միայն կյուրացնի դպրոցական ծրագիրը, այլեւ կսովորի ապրել փոփոխությունների երկրում։ Մեր երեխաները ապագայի սերունդն են։ Նրանք չգիտեն, թե ինչ են խորհրդային սահմանափակումները եւ անիմաստ սերտումները»,- գրել է Ելենա Զելենսկայան սոցցանցում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց