Էրդողանը հանդիպել է Մաշալյանի հետ. շուտով կհրապարակվի կանոնակարգը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանի եւ Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Էրդողանը եպիսկոպոս Մաշալյանից հետաքրքրվել է Պոլսո պատրիարքի ընտրությունների կազմակերպման գործընթացով, ինչին ի պատասխան, Մաշալյանը նշել է, որ սպասում են, որ կառավարությունը հրապարակի կանոնակարգը։
Նախագահը հանդիպմանը ներկա ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուից պահանջել է տեղեկություն այդ հարցով։ ՆԳ նախարարը շեշտել է, որ մեկ շաբաթվա մեջ կառավարությունը կհրապարակի կանոնակարգը։
Նշենք, որ 2019–ի մարտի 8–ին մահացել է Պոլսո հայոց 84–րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը, որից հետո պատրիարքական փոխանորդ է ընտրվել եպիսկոպոս Սահակ Մաշալյանը։ Ավելի ուշ նաեւ ստեղծվել է ընտրությունները կազմակերպող եւ համակարգող նախաձեռնող խումբ, որի նախագահ է դարձել Խոսրով Քոլեդավիթօղլուն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց