Հոնկոնգում տեղի ունեցած անկարգությունների առնչությամբ ավելի քան 60 մարդ է ձերբակալվել
Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգի ոստիկանությունն օգոստոսի 31-ին տեղի ունեցած չարտոնված ցույցերի ժամանակ 63 մարդու է ձերբակալել: Ինչպես գրում է РИА Новости-ն, այս մասին լրագրողներին հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները:
Ձերբակալվածները 13-36 տարեկան քաղաքացիներ են, նրանց ձերբակալությունը տեղի է ունեցել մետրոպոլիտենի երկու կայարաններում` անկարգությունների առնչությամբ:
Ձերբակալվածները կասկածվում են հարձակման նպատակով զենք և պայթուցիկ սարքեր պահելու, ինչպես նաև ապօրինի հավաքին մասնակցելու համար: Նրանց մոտից առգրավվել են դիմակներ, լազերներ, սաղավարտներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ստիկանության և ցուցարարների միջև շաբաթ տեղի ունեցած բախումների հետևանքով ընդհանուր առմամբ 31 մարդ է տուժել:
Հիշեցնենք, որ շաբաթ Հոնկոնգի տարբեր հատվածներում կատաղի բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, որոնք դուրս են եկել չարտոնված բողոքի ակցիաների: Բախումները շարունակվել են մինչև ուշ գիշեր: Ցուցարարները ոստիկանների վրա նետել են աղյուսներ և այլ առարկաներ, իսկ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, նաև նախազգուշական կրակոցներ են արձակվել օդ:
Բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:
Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի չինովնիկներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին: Օրենքի ընդունումը ժամանակավորապես կասեցվել է Հոնկոնգի իշխանությունների կողմից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց