ԵՄ-ը հակված է բրեքզիթի հետաձգմանը
Եվրամիությունը հակված է իր կազմից Մեծ Բրիտանիայի դուրսբերման հետաձգմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ The Daily Telegraph-ի վրա հղումով:
Պարբերականի տեղեկությունով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է հետաձգել բրեքզիթի վերջնաժամկետը, որը նախատեսված է հոկտեմբերի 31-ին, այն դեպքում, երբ Եվրահանձնաժողովը հայտնել է, որ «բանակցությունների ժամկետների երկարաձգումը, անկասկած, հնարավորություն է ընձեռում»: Պարբերականն այդ ազդակները, որոնք հոդվածում պաշտոնապես չեն հաստատվում, անվանում է Եվրամիության դիրքորոշման մեղմացում՝ սեպտեմբերին նախատեսված Լոնդոն-Բրյուսել «ապահարզանի» թեմայի շուրջ ինտենսիվ բանակցությունների նախաշեմին:
Պարբերականը նշում է նաեւ, որ բանակցությունները երկարաձգելու առաջարկով ԵՄ-ը մտադիր է թուլացնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի փաստարկները: Ջոնսոնն իշխանության է եկել հուլիսի վերջին, նա հետեւողականորեն հայտարարում է, որ թագավորոթյունը կլքի ԵՄ-ը հոկտեմբերի 31-ին՝ լինի դա գործարքով, թե առանց գործարքի: Հատկանշական է, որ բրիտանացի եվրահոռետեսներն այդ իրավիճակն այլ կերպ են գնահատում, նրանք կարծում են, թե բանակցությունները երկարաձգելու ԵՄ մտադրությունը վկայում է Բրյուսելում առկա խուճապի եւ այն մասին, որ Ջոնսոնի ռազմավարությունն իր պտուղներն է բերում:
Մեծ բրիտանիան պետք է լքեր ԵՄ կազմը 2019թ. մարտի 29-ին, այսինքն՝ ԵՄ-ից դուրսբերման մասին գրավոր ծանուցում ստանալուց 2 տարի անց: Սակայն բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները 3 անգամ չեղարկեցին բրեքզիթի պայմանների մասին համաձայնագրի նախագիծը, որը ստորագրվել էր Բրյուսելի եւ Թերեզա Մեյի կառավարության միջեւ: Արդյունքում ԵՄ-ը համաձայնեց բրեքզիթը հետաձգել մինչեւ ապրիլ կամ մայիս, ապա՝ հոկտեմբերի 31, իսկ Մեյը ստիպված եղավ հրաժարական տալ՝ չկարողանալով իրավիճակը դուրս բերել փակուղուց: Նրա հեռանալուց հետո վարչապետի պաշտոնը զբաղեցրեց Ջոնսոնը, որը խոստացավ իրականացնել առանց գործարքի բրեքզիթը, եթե Բրյուսելը չհամաձայնի Լոնդոնի գլխավոր պահանջի հետ եւ չբացառի «բեքստոպը» (ԵՄ մաքսային եւ եվրոպական միացյալ շուկայի կազմերում բրեքզիթի անցումային փուլի սկսվելուց հետո Հյուսիսային Իռլանդիայի առկայության ռեժիմ):


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին