Մոսկվայում մառախուղն առաջիկա օրերին կարող է ավիաչվերթների հետաձգման կամ չեղարկման պատճառ դառնալ
Մոսկվայում մառախուղն առաջիկա օրերին կարող է կրկին ավիաչվերթների հետաձգման կամ չեղարկման պատճառ դառնալ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է «Ֆոբոս» եղանակի կանխատեսման կենտրոնի աշխատակից Եվգենի Տիշկովեցը:
«Տեսանելիությունը մեկ կմ-ից քիչ է: Այնպես որ չվերթները կարող են կրկին չեղարկվել կամ հետաձգվել»,- ասել է Տիշկովեցը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, մոսկովյան օդանավակայաններում այսօր առավոտյան 121 չվերթ է հետաձգվել, 9-ը՝ չեղարկվել: «Яндекс.Расписания» ծառայության տվյալների համաձայն՝ մոսկովյան ժամանակով առավոտյան ժամը 07.45-ի (երևանյան ժամանակով՝ 08.45) դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 28 չվերթ, «Դոմոդեդովո»-ում 26 չվերթ հետաձգվել է, 9-ը՝ չեղարկվել, «Շերեմետևո»-ում հետաձգվել է 67 չվերթ:
«Ժուկովսկի» օդանավակայանում հետաձգված կամ չեղարկված չվերթներ չկան:
Մոսկվայում ներկայում մառախլապատ է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց