Վարշավան եւ Վաշինգտոնը պայմանավորվել են Լեհաստանում ԱՄՆ զորքերի տեղակայման վայրերի շուրջ
Վարշավան եւ Վաշինգտոնը պայմանավորվել են Լեհաստանում ամերիկյան զորքերի տեղակայման վայրերի շուրջ, ասել է երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը, տեղեկացնում է Reuters-ը։
«Մենք պայմանավորվել ենք վեց վայրերի մասին եւ քննարկել յոթերորդը»,- ասել է Բլաշչակը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Հունիսին Լեհաստանը ստորագրել է համաձայնագիր իր տարածքում ամերիկյան ռազմական ներկայությունն ավելացնելու մասին։ Ռազմական համաձայնագիրը, որը ստորագրվել է հունիսին, նախատեսում է Լեհաստանում ամերիկյան ոչ մշտական զորքերի թվաքանակի ավելացում 1000 մարդով։ Լեհաստանում միջինը մոտ 4500 ամերիկյան զինծառայող է գտնվում՝ ՆԱՏՕ ուժերի կազմում փոխատեղման հիման վրա։
«Լեհաստանը ԱՄՆ եւ ՆԱՏՕ կարեւոր գործընկերն է, որը ՀՆԱ ավելի քան 2 տոկոսը հատկացնում է պաշտպանությանը»,- ասել է Բոլթոնը մամուլի ասուլիսում։
Նա ավելացրել է, որ Դոնալդ Թրամփի այցը, որը հետաձգվել է «Դորիան» փոթորկի պատճառով, կկայանա մոտ ժամանակներս։ Թրամփը պետք է Լեհաստան այցելեր՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի 80-րդ տարելիցի միջոցառումներին։ Նրա փոխարեն Լեհաստան կգա փոխնախագահ Մայքլ Փենսը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց