Արգելք՝ միասեռական լինելու, կամ Դալայ Լամային աջակցելու համար. հայտնիներ, որոնց մուտքն այլ երկրներ արգելված է (լուսանկարներ)
Հայտնի մարդիկ սիրում են ճանապարհորդել աշխարհով մեկ, սակայն երբեմն նրանց վիճահարույց գործունեության պատճառով որոշ պետություններ կարող են արգելել նրանց մուտքն այս կամ այն երկրի տարածք:
MSN-ն ներկայացնում է այն հայտնիներին, որոնց մուտքն այլ երկրներ արգելված է.
Ջասթին Բիբեր

Կանադացի հայտնի երջիչ Ջասթին Բիբերին արգելված է մուտք գործել Արգենտինայի և Չինաստանի տարածք: Time պարբերականի հաղորդմամբ՝ Բիբերն Արգենտինայում հարձակվել է լուսանկարչի վրա և համերգի ընթացքում պղծել երկրի դրոշը: Իսկ Չինաստան երգչի մուտքն արգելված է՝ «վատ վարքագծի» պատճառով:
Բրեդ Փիթ

Հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթը չի կարող մուտք գործել Չինաստան՝ «Յոթ տարի Տիբեթում» (Seven Years in Tibet) ֆիլմում նկարահանվելու պատճառով: Ֆիլմը պատմում է Դալայ Լամայի մասին և բացասաբար ներկայացնում կոմունիստ զինվորականներին:
Սելենա Գոմես

Disney-ի նախկին աստղ, երգչուհի Սելենա Գոմեսը չի կարող այցելել Չինաստան և Ռուսաստան. առաջին երկիր՝ Դալայ Լամայի հետ համատեղ լուսանկարի, իսկ Ռուսաստան` ի պաշտպանություն ԼԳԲՏ համայնքի հանդես գալու համար:
«Բիթլզ»

«Բիթլզ» երաժշտական խմբի անդամներին 1966 թվականին արգելվել էր Ֆիլիպիններ այցելել՝ երկրի առաջին տիկնոջ նախաճաշի հրավերը մերժելու համար:
Հարիսոն Ֆորդ

1995 թվականից ի վեր Չինաստանն արգելել է հանրահայտ հոլիվուդյան դերասան Հարիսոն Ֆորդին մուտք գործել երկրի տարածք՝ Տիբեթի անկախության վերաբերյալ հրապարակավ հայտարարությունների համար:
Մարտին Սկորսեզե

Հանրահայտ կինոռեժիսոր, պրոդյուսեր ու սցենարիստ Մարտին Սկորսեզեն իրավունք չունի Չինաստան մուտք գործել՝ 1997 թվականի Kundun ֆիլմում Դալայ Լամայի վաղ տարիների կյանքին անդրադառնալու համար:
Էլթոն Ջոն

The Guardian-ի հաղորդմամբ՝ համաշհարհային երգիչ Էլթոն Ջոնին արգելել են Եգիպտոսում ելույթ ունենալ՝ միասեռական լինելու պատճառով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց