Brexit-ի հակառակորդները թագուհուն մահապատժով են սպառնացել
Best for Britain կազմակերպությունը, որը հանդես է գալիս Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեմ, Եղիսաբեթ II թագուհուն հիշեցրել է անցյալում մահապատժի ենթարկված միապետների մասին, քանի որ նա աջակցում է Brexit-ը: Կազմակերպության ղեկավարի կարծիքը հրապարակել է Business Insider ամսագիրը:
Խումբը ղեկավարող Նաոմի Սմիթի մեջբերումը հրապարակվել է գրառման մեջ, որում նշվում է, որ թագուհին աջակցել է երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու առաջարկին:
«Կառավարության կողմից այդպիսի հակաժողովրդավարական, ոչ սահմանադրական եւ քաղաքականացված մանեւրին թագուհու աջակցությունն անիմաստ էր: Երբ նրան խնդրել էին օգնել, արժեր, որ նա հիշեր, թե պատմությունը որքան անբարյացակամ է վարվում միապետների հետ, որոնք օգնում եւ աջակցում են ժողովրդավարության ճնշմանը»,- ասել է նա:
Քաղաքական մեկնաբան Ռահիմ Ղասամի խոսքով՝ սա կարելի է մեկնաբանել որպես անգլիացի թագավոր Կառլ I-ի ճակատագրի ակնարկ, ում գլխատեցին խորհրդարանի հետ տարաձայնությունների պատճառով:
Այն մասին, որ Ջոնսոնը ցանկանում է դադարեցնել խորհրդարանի ընթացիկ նստաշրջանը՝ նրան զրկելով «կոշտ» Brexit-ը կանխելու հնարավորությունից, հայտնի է դարձել օգոստոսի 28-ին, փոխանցում է Lenta-ն:
2018 թվականին Reuters գործակալությունը հայտնել էր, որ Best For Britain խումբը ֆինանսավորվում է նաեւ արտասահմանից: Այն, մասնավորապես, 400 հազար ֆունտ է ստացել միլիարդատեր Ջորջ Սորոսից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց