Բոլթոն. «ԱՄՆ սատարում է Մոլդովայի ինքնիշխանությանը»
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Քիշնևում հայտարարել է, որ «Միացյալ Նահանգներն անվերապահորեն և հստակ սատարում է Մոլդովայի անկախությանը և ինքնիշխանությանը»:
Բոլթոնը բանակցել է Մոլդովայի արևմտամետ վարչապետ Մայա Սանդուի հետ: Մինչ այդ Բոլթոնն այցելել է Ուկրաինա, իսկ առաջիկայում կմեկնի նաև Բելառուս:
Բոլթոնը Միացյալ Նահանգների առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ վերջին տարիների ընթացքում ուղևորվել է Մոլդովա:
Մինչ այդ 2011 թվականին Մոլդովա է այցելել այն տարիներին ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը, 1994-ին Մոլդովա է մեկնել պետքարտուղար Մադելին Օլբրայթն, իսկ 1992-ին՝ պետքարտուղար Ջեյմս Բեյքերը:
Ջոն Բոլթոնը Քիշնևում վարչապետ Մայա Սանդուի հետ հանդիպման ընթացքում գովեստով է խոսել կոռուպցիան արմատախիլ անելու Մոլդովայի կառավարության ծրագրի մասին:
Անդրադառնալով Մերձդնեստրի հակամարտությանը, Բոլթոնն ասել է, որ միայն Մոլդովան՝ որպես միացյալ և ինքնիշխան երկիր, ունի այդ խնդիրն առանց օտար ուժերի միջամտության կարգավորելու լիազորություն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց