Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի վարի ճնշման եւ սպառնալիքների ներքո. Զարիֆ
Իրանը չի կարող ԱՄՆ-ի հետ բանակցությունների գնալ Վաշինգտոնի կողմից պատերազմ պարտադրելու եւ տնտեսական ճնշման իրավիճակում: Հինգշաբթի այս մասին Կուալա-Լումպուրում լրագրողներին ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք անհնար ենք համարում Վաշինգտոնի հետ շփումը, քանի դեռ չի դադարեցրել պատերազմ պարտադրել եւ մասնակցել իրանի ժողովրդի դեմ տնտեսական ահաբեկչությանը»,- Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Զարիֆը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ի վերադարձը միջուկային գործարքին «բանակցությունների տոմսն» է:
Չորեքշաբթի Զարիֆը պաշտոնական այցով Մալայզիա է ժամանել, որտեղ հույս ունի այս երկրի քաղաքական գործիչների հետ քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցերը, երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ միջուկային գործարքի պահպանման խնդիրը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց