Բոլոր մարդկանց ավելորդ քաշը համապատասխանում է սննդային թափոնների 140 մլրդ տոննային
Իտալացի գիտնականները առաջարկել են գլոբալ սննդային կորուստների էկոլոգիական ազդեցության չափման միջոց չափից ավելի մեծ սպառման պատճառով, տեղեկացնում է Nat-geo-ն։
Գիտնականները գնահատել են յուրաքանչյուր երկրի բնակչության մարմնի ավելորդ զանգվածը մարմնի զանգվածի ինդեքսի հիման վրա (քաշի եւ հասակի համապատասխանություն) եւ բաշխել դրա էներգետիկ պարունակությունը ըստ սննդամթերքների խմբերի յուրաքանչյուր կոնկրետ երկրում դրանց հասանելիությանը համապատասխան։
Frontiers in Nutrition ամսագրում հրապարակված արդյունքները վկայում են այն մասին, որ ուղղակի սննդային թափոնները, որոնք դեն են նետվել որպես աղբ կամ կորել են արտադրության արդյունքում, կաթիլ են ծովում մարդկանց ավելորդ քաշի համեմատ։
«Մարդկանց մարմնի ավելորդ քաշը համապատասխանում է ամբողջ աշխարհում սննդային թափոնների 140 մլրդ տոննային»,- ասել է հետազոտական խմբի ղեկավար, պրոֆեսոր Մաուրո Սերաֆինին Տերամոյի համալսարանից։ Այդ թիվը վկայում է ավելի շուտ ոչ թե չափից ավելի մեծ սպառման, այլ հարուստ երկրների սննդակարգի ավելցուկի մասին։ Այնուամենայնիվ, այդ թիվը մի քանի անգամ ավելի բարձր է, քան ամենամյա սննդային թափոնները, որոնք գնահատվում են 1,3 մլրդ տոննա։
Սերաֆինին ճշգրտել է, որ մրգերը, բանջարեղենները, արմատապտուղները եւ հատապտուղները ունեն ուղղակի կորուստների ամենաբարձր ցուցանիշները, բայց էներգիայի ավելորդ օգտագործման ժամանակ գերակշռում են ավելի կալորիական մթերքները։ Դրանք, որպես կանոն, ավելի շատ հող, ջուր եւ ջերմոցային գազեր են պահանջում արտադրության համար։


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար