Ջոնսոնը կապացուցի, որ լավ վարչապետ է. Թրամփը հանդես է եկել ի պաշտպանություն Մեծ Բրիտանիայի վարչապետի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Բորիս Ջոնսոնն «ունի այն, ինչ հարկավոր է Մեծ Բրիտանիային», և որ խորհրդարանում նրան անվստահություն հայտնելու փորձը կձախողվի:
«Ջերեմի Կորբինի՝ Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդի համար շատ դժվար կլինի նորանշանակ վարչապետ Ջոնսոնի դեմ անվստահության քվե ապահովել՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Բորիսը հենց այն է, ինչ փնտրում էր Մեծ Բրիտանիան, և նա կապացուցի, որ հրաշալի վարչապետ է»,- գրել է Թրամփը թվիթերյան իր էջում:
Ավելի վաղ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ խորհրդարանը մինչև հոկտեմբերի 14-ը ժամանակավորապես կդադարեցնի իր աշխատանքը, ինչը զգալիորեն նվազեցնում է այն շանսերը, որ պատգամավորները ժամանակ կունենան խանգարելու ԵՄ-ից երկրի առանց համաձայնագրի դուրս գալուն:
Ինչպես հայտնի է՝ Մեծ Բրիտանիան պետք է լքի Եվրամիությունը հոկտեմբերի 31-ին: Արձակուրդից խորհրդարանականները կվերադառնան սեպտեմբերի 3-ին, որից հետո նրանք ընդամենը մի քանի օր կունենան ԵՄ-ից՝ Մեծ Բրիտանիայի առանց համաձայնագրի դուրս գալուն խոչընդոտելու համար:
Երկրի խորհրդարանը դեմ է ԵՄ-ի հետ ներկայիս տեսքով համաձայնագրին, բայց նաև կտրականապես դեմ է առանց համաձայնագրի Brexit-ի գործընթացին: ԵՄ-ն հրաժարվում է վերսկսել բանակցությունները և վերանայել համաձայնագիրը: Ջոնսոնը վերջերս հայտարարել էր, որ պատրաստ է նրան, որ բանակցությունները ԵՄ-ի հետ շարունակվեն մինչև հոկտեմբերի 31-ը:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար