Պուտինը խոստացել է Aurus լիմուզին նվիրել Էրդողանին՝ 8 մլն դոլարով ուղղաթիռի գնման դեպքում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, երեկ ներկա գտնվելով «Միջազգային ավիատիեզերական սրահ» (МАКС-2019) ցուցադրությանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խոստացել է ռուսական արտադրության Aurus լիմուզին նվիրել՝ ինչպես իրենն է:
Ինչպես իր թվիթերյան էջում գրել է Կրեմլի լրագրողներից Դմիտրի Սմիրնովը, երկու երկրների առաջնորդներն ուսումնասիրել են լիմուզինը: Այդ ժամանակ Թուրքիայի նախագահը հետաքրքրվել է մեքենայի գնով, ինչին ի պատասխան Պուտինն ասել է, որ այն արժե 18 մլն ռուբլի: Թուրքիայի նախագահն ասել է, որ կմտածի: ՌԴ նախագահը խոստացել է նվիրել լիմուզինն Էրդողանին, եթե նա 8 մլն դոլարով գնի ցուցադրության հանված ուղղաթիռը:
«Լավ»,- ասել է Էրդողանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջոցառման ընթացքում Պուտինն Էրդողանին ցույց է տվել հինգերորդ սերնդի Су-57 կործանիչը, ինչպես նաև վերջինիս համար վանիլային պաղպաղակ է գնել, իսկ մանրը խնդրել է փոխանցել նախարարին՝ «ավիացիայի զարգացման» համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց