Իտալիան հերթական անգամ փրկված գաղթականներով լի նավի առաջ փակել է սահմանները
Իտալիայի երեք նախարարություններ արգելել են 101 փրկված գաղթական տեղափոխող գերմանական ոչ կառավարական կազմակերպության նավին մտնել երկրի տարածքային ջրեր, գրում է quotidiani.net-ը:
Lifeline կազմակերպությանը պատկանող Eleonore նավի՝ Իտալիայի ափամերձ շրջանին մոտենալու արգելքը ստորագրել են երկրի ներքին գործերի նախարար և փոխվարչապետ Մատտեո Սալվինին, պաշտպանության նախարար Էլիզաբետտա Տրենտան և տրանսպորտի նախարար Դանիլո Տոնինելլին:
Ներքին գործերի նախարարության աղբյուրը հայտնել է լրագրողներին, որ երեք նախարարների համատեղ որոշումը վկայում է «գերմանական նավի՝ Իտալիայի տարածքային ջրերին մոտենալուն ընդառաջ կառավարության վերստին միավորման մասին»:
Ավելի վաղ Eleonore նավը 101 ներգաղթյալի էր փրկել Լիբիայի ափամերձ շրջանից և, լքելով այդ երկրի տարածքային ջրերը, ուղևորվել էր դեպի հյուսիս:
Միջերկրական ծովում գաղթականների փրկությամբ զբաղվոx տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների նավերի համար Իտալիայի տարածքային ջրեր մուտք գործելու արգելքը գործում է անցած տարվա ամռանից:
Չնայած դրան՝ գաղթականներով լի նավերին, որպես կանոն, հաջողվում է խարիսխ գցել Իտալիայի նավահանգիստներում, երբ տախտակամածին իրավիճակը սկսում է վատանալ, իսկ ներգաղթյալներին ընդունելու պատրաստակամություն են հայտնում տարբեր եվրոպական երկրներ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց