Արեւմտյան գերիշխանությունն աշխարհում ավարտվում է. Մակրոն
Արեւմտյան գերիշխանության դարաշրջանն աշխարհում մոտենում է ավարտին աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառով։ Այս մասին երեքշաբթի ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով հանրապետության դեսպանների խորհրդակցությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք տեսնում ենք աշխարհում արեւմտյան հեգեմոնիայի ավարտը,- նշել է նա։- Հանգամանքները փոխվում են»։ Նրա խոսքով՝ «դա, մասնավորապես, նշանակում է նոր տերությունների ամրապնդում»։ «Չինաստանը դուրս է եկել առաջին շարք, իսկ Ռուսաստանը փորձում է հասնել մեծ հաջողության իր ռազմավարության հարցում»։
Մակրոնը նաեւ ասել է, որ Ֆրանսիային անհրաժեշտ է խորապես վերիմաստավորել եւ կառուցել նոր հարաբերություններ Ռուսաստանի հետ։ «Մենք գտնվում ենք Եվրոպայում, եթե մենք նոր հարաբերություններ չկառուցենք Ռուսաստանի հետ, ապա մենք կմնանք լարվածություններով, սառեցված հակամարտությամբ եւ սառը պատերազմի հետեւանքներով,- նշել է նա,- մենք պետք է խորապես վերիմաստավորենք մեր հարաբերություններն ու նորից կառուցենք դրանք»։ «Ամեն օր պետք է քայլեր անել այս ուղղությամբ»,- ասել է նա դեսպաններին։
Առանց Ռուսաստանի անհնար է կառուցել վստահության եւ անվտանգության նոր ճարտարապետություն Եվրոպայում, նշել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնն ավելացրել է, որ Ֆրանսիայի ԱԳ եւ զինված ուժերի նախարարությունների ղեկավարները մի քանի օրից կմեկնեն Մոսկվա՝ բանակցությունների։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար