Օփիոիդային սկանդալ. Johnson & Johnson-ը տուգանվել է 500 մլն դոլարի չափով
Johnson & Johnson ընկերությունը տուգանվել է 572 մլն դոլարով այն բանի համար, որ նրա արտադրած ցավազրկողները առաջ են բերել թմրակախվածության համաճարակ Օկլահոմայում։ Այս մասին տեղեկացնում է ВВС-ն՝ հղում կատարելով համապատասխան դատական որոշմանը։
«Ընկերությունն օգտագործել է կեղծ գիտությունը եւ ապատեղեկատվությունը, որպեսզի նվազեցնի օփիոիդների կիրառման վտանգը, ինչը հանգեցրել է ամենավատ հասարակական ճգնաժամին նահանգի եւ երկրի պատմության ընթացքում, եւ այդ ճգնաժամը ստեղծվել է արհեստականորեն»,- ասել է Օկլահոմա նահանգի գլխավոր դատախազ Մայք Հանթերը դատավճռի հրապարակումից հետո։
Այսպես, դեղագործական ընկերությունը ֆինանսավորել է այն կազմակերպություններին եւ ասոցիացիաներին, որոնք զբաղվում էին այդ դեղամիջոցների ծածուկ գովազդմամբ՝ իրենց ներկայացնելով որպես «անկախ հասարակական փորձագետներ» եւ նույնիսկ պացիենտների իրավունքների պաշտպանության կազմակերպություններ։
«Մենք ապացուցեցինք, որ Johnson & Johnson-ը իր բազմամիլիարդանոց բրենդը կառուցել է ագահության վրա, ի հաշիվ անմեղ մարդկանց ցավի եւ տառապանքների»,- ասել է դատախազը։
«Օկլահոմա նահանգն ընդդեմ Johnson & Johnson-ի» դատավարությունը տեւել է մոտ երկու ամիս։ Իրավաբանները, որոնք ներկայացնում են նահանգի կառավարությունը, ապացուցել են, որ ընկերությունը երկար տարիներ ագրեսիվ մարքեթինգային արշավ է վարել՝ թաքցնելով սպառողներից, որ օփիոիդները առաջ են բերում կախվածություն, որը նման է հերոինից կախվածությանը։
Հայցորդները պնդում էին, որ ակտիվ գովազդը եւ տեղեկատվությունը թաքցնելը հանգեցրել են նրան, որ պացիենտները բժիշկներից պահանջել են իրենց նշանակել այդ միջոցները, իսկ բժիշկները դրանք հեշտությամբ նշանակել են շատ ավելի մեծ չափաբաժիններով, քան պետք էր։ Դա հանգեցրել է մահացության կտրուկ աճի օփիոիդների չարաշահման պատճառով։
Արտադրողի գործողություններն իրավաբանները որակել են որպես հանրայնորեն վտանգավոր արարք։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները...