Բրազիլիայի դեսպաններին արձակուրդից հետ են կանչել Ամազոնիայի հրդեհների պատճառով
Բրազիլիայի ԱԳ նախարարությունը երկուշաբթի Եվրոպայի եւ G7-ի երկրներում դեսպաններին արձակուրդից հետ է կանչել՝ համաձայնեցնելու համար դիվանագիտական պատասխանը այլ երկրներում իշխող մտավախություններին, որ առաջացել են Ամազոնիայի տարածքում անտառային հրդեհների շուրջը, հայտնում է «Ռեյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով 2 աղբյուրի:
ԱԳՆ-ն նաեւ մի քանի դեսպանների արգելել է առաջիկա 2 շաբաթում արձակուրդ գնալ երկրին ուղղված համաշխարհային քննադատության ֆոնին: Գործակալության տեղեկություններով՝ Բրազիլիայի ԱԳ նախարար Էռնեստ Արաուժուն այս որոշումն ընդունել է պետության ղեկավար Ժաիր Բոլսոնարուի հետ հանդիպումից հետո
Ամազոնիայի անտառներում ուժգին հրդեհները շարունակվում են մի քանի շաբաթ, կրակի ընդգրկման մակերեսը 82 տոկոսով ավելի է ամբողջ 2018 թվականի համեմատ: Բրազիլիայում ընթացիկ տարում տեղի է ունեցել արդեն 78 հազարից ավելի անտառային հրդեհ, սա 2013 թվականից սկսած ամենավատ ցուցանիշն է: Բրազիլական տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի (INPE) տվյալներով՝ միայն հինգշաբթի եւ ուրբաթ երկրում գրանցվել է 1663 նոր հրդեհ, որի կեսը՝ Ամազոնիայում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց