Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակման ՊՆ-ն զգուշացնում է՝ այսօր և վաղը թնդանոթից կրակոցներ կարձակվեն Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ Իրանն ուսումնասիրում է պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը Ընտրապայքարի դուրս եկած ո՞ր գործիչներն են անցնում քրգործով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ինժեներական քաղաքում տեղի է ունեցել նոր տեխնոլոգիական կենտրոնի շինության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը Պարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներ ԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքները Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 9-15-ը ԱՄՆ-ն Եվրոպայում բրիգադային մարտական խմբերի թիվը կրճատում է ԵՄ-ն և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակման
ՊՆ-ն զգուշացնում է՝ այսօր և վաղը թնդանոթից կրակոցներ կարձակվենՄեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջԻրանն ուսումնասիրում է պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկըԸնտրապայքարի դուրս եկած ո՞ր գործիչներն են անցնում քրգործովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԻնժեներական քաղաքում տեղի է ունեցել նոր տեխնոլոգիական կենտրոնի շինության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունըՊարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքներըՔաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 9-15-ը ԱՄՆ-ն Եվրոպայում բրիգադային մարտական խմբերի թիվը կրճատում էԵՄ-ն և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացըՌուսաստանին մտահոգում է ԱՄՆ-ի ակտիվությունը Կենտրոնական ԱսիայումԵրևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանըՀաղարծինում այրվել է վագոն-տնակԴրագին կարող է հանդես գալ որպես ԵՄ ներկայացուցիչ Պուտինի հետ բանակցություններում. FTԲռնություն գործադրելու հրապարակային կոչեր, խուլիգանություն, քարոզչության խոչընդոտում․ մանրամասներ Օսիպյանի կալանավորման վարույթիցՈւկրաինան իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության Օրակարգի թեման Անպտղության հաղթահարման ծրագրում փոփոխությունների իրականացումն էՀայաստանը դատապարտել է ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ իրականացվող հարձակումները ԼիբանանումՌուսաստանը մայիսի 22-ից կսահմանափակի ծաղիկների ներմուծումը Հայաստանից600 բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման ցանցերի վերանորոգման համար հայտարարվել է մրցույթ․ ՀԷՑ«Արարատ ցեմենտ»-ի հնարավոր պետականացումից մինչև ռուսական «մութ» կապեր«Վերջին զանգի» օրը Ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայությանԱրթուր Օսիպյանը կալանավորվել էՄ-2 միջպետական ճանապարհի վնասված մետաղական արգելապատնեշները վերականգնվել ենԴեսպան Մկրտչյանն ու Նիկոլաս Լոգոթետիսը քննարկել են «Concordia»-ն Հայաստանում առաջխաղացնելու հնարավորություններըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՕդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազիՖիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառով
Հայաստան

Կոչ ենք անում հանել Լիդիան ընկերության Ամուլսարի ոսկու հանքի ծրագրից ձեր ներդրումները. ՀԲՃ-ն դիմում է ներդրողներին

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը Ամուլսարի ոսկու ծրագրից ներդրումները հանելու հրատապ կոչով է հանդես եկել: Դրանում ասվում է.

«Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունից

Լիդիան կորպորացիայի ներդրողներին/վարկատուներին, այդ թվում՝

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին

ING բանկին

Շվեդիայի արտահանումների խթանման հիմնադրամին (SEK)

Շվեդրային արտահանումների ապահովագրման հիմնադրամին (EKN)

CAT Financial ընկերությանը

ABB շվեդական ընկերությանը

SANDVIK շվեդական ընկերությանը

Ամբեր Կապիտալ հեջ ֆոնդին

Օրիոն Մայնինգ ներդրումային ընկերությանը

Ամերիա բանկին

Resource Capital հեջ ֆոնդին

ՀԲ ՄՖԿ օմբուդսմենի գրասենյակին

Երևան, Հայաստան, 26/08/2019

Մենք՝ Հայաստանի մտահոգ քաղաքացիներս, գրում ենք ձեզ Լիդիան ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրից ձեր ներդրումները/ֆինանսավորումը հանելու կոչով։

Ձեզ, անշուշտ, ծանոթ է Լիդիան կորպորացիայի՝ Ամուլսարում ոսկու հանք շահագործելու շահագրգռությունը։ Իբրև այս բիզնես ծրագրի ներդրողներ/վարկավորողներ, դուք ստացել եք ձեր ֆինանսավորումը դադարեցնելու կոչով change․org հարթակում հավաքվող հազարավոր ստորագրությունները և պետք է որ տեղյակ լինեք, որ իր ողջ ընթացքում հանքի ծրագիրը դիմադրության է բախվել, քանի որ այն խոշոր առողջապահական վտանգներ է պարունակում տեղի բնակչության համար և վտանգում է տարածաշրջանի բնական միջավայրը: Ավելին, հանքի ընդդիմադիրները շարունակաբար ահազանգել են երկարաժամկետ կտրվածքով լուրջ բացասական տնտեսական հետևանքների առաջացման մասին, քանի որ տարածաշրջանն ամբողջովին զրկվելու է աշխատանք ունենալու հնարավորություններից, իսկ բուսական ու կենդանական աշխարհը ոչնչանալու են: Միևնույն ժամանակ, հենց տեղի բնակիչների ուսերին է ծանրանալու հանքախոռոչի, թափոնակույտերի և դատարկ ապարների լցակույտերի կողքին գոյատևելու անտանելի բեռը: Չկան վստահելի և ճշգրտված տվյալներ, որ Ամուլսարում հանքարդյունաբերությունը բացասաբար չի ազդի Ջերմուկի ստորգետնյան ջրային աղբյուրների վրա․ այն նույն ջրերի, որոնք տասնամյակներ շարունակ օգտագործվում են բուժական նպատակներով: Սևանա լճի ջրհավաք ավազանում գտնվելով՝ հանքը նաև աղտոտման վտանգ է պարունակում տարածաշրջանի այս ամենախոշոր ջրային մարմնի՝ Սևանա լճի համար: Սրանք սերնդեսերունդ փոխանցվող խնդիրներ են, որոնք շարունակելու են գոյություն ունենալ նույնիսկ այն ժամանակ, երբ այսօր ապրող հայաստանցիներից որևէ մեկն արդեն վաղուց կենդանի չի լինի:

Հարկ է շեշտել, որ ամենախոշոր ազդակիր համայնքի՝ Ջերմուկի քաղաքացիների կարծիքն իրենց մերձակայքում հանք շահագործելու մասին երբեք հաշվի չի առնվել: Իսկ մյուս համայնքներից, օրինակ Գնդեվազ գյուղը, 2011 թվականից ի վեր իրենց անհամաձայնությունն է հայտնել ծրագրի կապակցությամբ՝ շատ լավ հասկանալով հանքի գործունեության արդյունքում իրենց բերրի գյուղատնտեսական հողերի հավերժ կորստի վտանգը: 2014 թվականին տեղի բնակիչները դիմել էին Ամուլսարի ծրագրի ներդրող ֆինանսական կառույցներից Միջազգային ֆինանսական կորպորացիային (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (EBRD)՝ հանքին իրենց աջակցությունը դադարեցնելու պահանջով: ՄՖԿ Համապատասխանության խորհրդականի (ՄՖԿ օմբուդսմենի) գրասենյակը հայտնաբերեց, որ մի քանի դրվագներով Լիդիանը չի պահպանել ՄՖԿ ստանդարտները։ Անկախ այս հանգամանքից, 2017թ․ ՄՖԿ-ն դուրս եկավ ծրագրից, մինչդեռ EBRD-ն շարունակեց մասնակցել հանքակորզման այս նախագծին և քննության չառավ իրեն ներկայացված բողոքները: 2015-ից ի վեր՝ հանքի նախագծի դեմ ձեռնարկվել են մի քանի դատական հայցեր՝ ինչպես համայնքի բնակիչների, այնպես էլ բնապահպանական ՀԿ-ների կողմից, որոնց վարույթը դեռևս շարունակվում է։

2018 թվականի հունիսից, երբ երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո վերածնվեց ժողովրդավարական արժեքների նկատմամբ հավատը, Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները նախաձեռնությունը վերցրին իրենց ձեռքը և փակեցին հանք տանող ճանապարհները: 2018 թվականի նոյեմբերից նրանք նաև ժողովրդավարական կարգով հանրագրեր կազմակերպեցին և ավագանիների որոշումներով ամրագրեցին, որ դեմ են իրենց համայնքներում մետաղական հանքարդյունաբերությանը:

2018-ից վերստին բարձրացվեց այն հարցը, որ հանքի գործունեության համար տրված թույլտվությունները վերստուգման կարիք ունեն: Փորձելով ստանալ հայաստանյան և արտասահմանյան իրավական ու գիտական ոլորտներից բարձրացված խնդիրների շուրջ համապարփակ պատկեր, մասնավորապես, որ Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) և Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հարցում չեն պահպանվել անհրաժեշտ ընթացակարգերը, ՀՀ կառավարությունը որոշեց վարձել արտասահմանյան կազմակերպությունների, որպեսզի դրանք ուսումնասիրեն Լիդիանի սկզբնական ՇՄԱԳ/ԲՍԱԳ փաստաթղթերը։ ՀՀ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում 2019թ․ հունվարին պայմանագիր կնքվեց ELARD լիբանանյան և TRC ամերիկյան ընկերությունների հետ։

2019թ․ հունիսին ELARD-TRC-ն տրամադրեց Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման ուսումնասիրություն՝ 3-րդ կողմի անկախ գնահատում ջրային ռեսուրսների և երկրաբանության, կենսաբազմազանության և օդի օրակի վերաբերյալ՝ ցնցող բացահայտումներով: ELARD-TRC-ի ուսումնասիրությունները հստակորեն ցույց տվեցին, որ սկզբնական ՇՄԱԳ-ը լի է բացթողումներով, հակասական տվյալներով, անճշտություններով, սխալ կամ կեղծ զեկուցումներով, և ներառում է այլ շինծու տվյալներ, ինչն ամբողջությամբ վերցրած՝ կարող է լավագույնս որակվել որպես «ոչ գիտական»: Կառավարության այն հարցին, թե՝ «Հաշվի առնելով Ամուլսարի գտնվելու վայրը, դրա աշխարհագրական դիրքը, հարակից բնակավայրերը և առողջարանային հանգստավայրերը՝ կարո՞ղ է արդյոք բացահանքով շահագործելը, տարրալվացման կույտի և դատարկ ապարների լցակույտի առկայությունը համարվել անվտանգ, եթե՝ ոչ, ապա ինչպիսի բնապահպանական վնաս կարող է այն առաջացնել», ELARD-TRC-ի պատասխանը հետևյալն է. «ՇՄԱԳ/ԲՍԱԳ գնահատումները թերի են, համապատասխան հետևությունները՝ անվստահելի։ Հետևաբար, հարցին, թե արդյոք հանքավայրի ընդհանուր շահագործումը կարող է ընդհանուր համարվել անվտանգ, հնարավոր չէ պատասխանել»։ Առաջարկում ենք ձեզ ընթերցել ուսումնասիրությունը՝[1] մեր մեջբերած բավականին սուր մեղադրանքները հաստատելու համար:

Քննչական կոմիտեի պատվիրած՝ ELARD-TRC-ի ուսումնասիրությունն էջ էջի հետևից մանրամասնում է գիտական ընթացակարգերի անճշտությունները, ինչն իսկապես կասկածի տակ է դնում ծրագրի նպատակահարմարությունը: Այն նաև ապացուցում է, որ ժամանակին Լիդիանի կողմից պատվիրված՝ ՄՖԿ ստանդարտներին համապատասխանելու աուդիտային զեկույցները (օրինակ՝ Knight Piésold խորհրդատվական ընկերության կողմից պատրաստված) բացառապես միտված են ծրագրերը ֆինանսավորելի ներկայացնելուն, այլ ոչ թե գիտական ստուգում ու գնահատում անելուն։

ELARD/TRC գնահատումը լուրջ հետևանքներ ունի ներդրողների/վարկավորողների վրա։ Այն կարող է ենթադրել կորպորատիվ ու ներդրումային խարդախություն, ներդրողների/վարկավորողների միտումնավոր մոլորեցում, հանքարդյունաբերական ծրագրի իրական վտանգների և հետևաբար՝ իրական ծախսերի դիտավորյալ քողարկում։ Այս գնահատման մեջ առկա բազմաթիվ դրվագներից միայն մեկում, օրինակ, գնահատողները նշում են, որ հանքի փակման տևողությունն ու ծախսերը ստանդարտ 30 տարուց նվազեցվել են ներկայիս 5 տարվան, հետևաբար՝ նվազեցնելով հանքի փակման ծախսերը ավելի քան երկու անգամ։

Մենք հասկանում ենք, որ որպես բիզնես և ֆինանսական սուբյեկտներ, դուք շահագրգռված եք շահույթ ստանալու մեջ, սակայն այս նամակի նպատակը ձեր հաճախորդ կորպորացիայի զեղծարար գործունեության մասին ձեզ տեղեկացնելն է, և զգուշացնելը, որ դուք նույնպես կիսում եք դրա հավանական հետևանքները։

Կոչ ենք անում հանել Լիդիան ընկերության Ամուլսարի ոսկու հանքի ծրագրից ձեր ներդրումները/ֆինանսավորումը»։