Բեյրութի մոտ ընկած իսրայելական դրոնները պայթուցիկով էին լցոնված. «Հիզբոլլահ»
Լիբանանյան «Հիզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ կիրակի Բեյրութի մոտ կործանված իսրայելական անօդաչուները պայթուցիկ են կրել եւ նախատեսված էին մարտական խնդիր լուծելու համար, այլ ոչ թե հետախուզության, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հարավային արվարձանում ընկած առաջին անօդաչուի անալիզ անցկացնելուց հետո մասնագետները պարզել են, որ դրա մեջ տեղադրված էր С4 տեսակի 5,5 կգ քաշով մեկուսացված պայթուցիկ սարք... Ստացած նոր տվյալների հիման վրա մենք հայտարարում ենք, որ առաջին անօդաչուի նպատակը հետախուզումը չէր, դրված էր պայթեցումով մարտական խնդիր՝ ճիշտ նույն կերպ, ինչպես տեղի էր ունեցել երկրորդ սարքի դեպքում»,- նշված է շարժման մամուլի հաղորդագրության մեջ:
«Մենք հաստատում ենք, որ շաբաթ գիշերը հարավային արվարձանը ենթարկվել է ականապատ անօդաչուների հարձակման»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կիրակի գիշերը իսրայելական անօդաչուները հարձակվել էին Բեյրութի հարավային արվարձանի վրա: Սակայն դրանցից մեկը աղետի էր ենթարկվել եւ հայտնվել «Հիզբոլլահի» գրոհայինների մոտ, իսկ երկրորդը պայթել էր՝ նյութական վնաս պատճառելով շիական շարժման մամուլի ծառայության շենքին: «Հիզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը խոստացել է Իսրայելի գործողություններին համարժեք պատասխան տալ: Երկրի վարչապետ Սաադ Հարիրին դրանք անվանել է Լիբանանի ինքնիշխանության դեմ անթաքույց ագրեսիա:
Երեքշաբթի երեկոյան տեղի է ունենալու Լիբանանի անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ խորհրդակցություն, որի ժամանակ որոշումներ կընդունվեն՝ կապված ստեղծված իրավիճակի հետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց