Մոլդովայում ադրբեջանցին հրկիզել է սեփական աղջկան
Ահավոր ողբերգություն է տեղի ունեցել Մոլդովայի Ֆլորեշտի շրջանում։ Ինչպես տեղեկացնում է minval.az-ը՝ հղում կատարելով մոլդովական ԶԼՄ-ներին, 9-ամյա աղջիկն այրվել է կրակում, նրան հրկիզել էր սեփական հայրը։
47-ամյա ադրբեջանցին ապրում էր զոքանչի, աներոջ եւ աղջկա հետ։ Կինը մեկնել էր Իտալիա՝ աշխատելու։ Այնտեղ նա իր համար ուրիշ տղամարդ էր գտել, եւ նրա օրինական ամուսինը ծայրահեղ ծանր էր տանում դա։ Արդյունքում՝ ամեն բան հանգեցրեց ահավոր ողբերգության։
Անցած գիշեր, ժամը մոտ 2-ն անց կեսին, 61-ամյա տանտիրոջն արթնացրել է կինը, որը նրան տեղեկացրել է, որ բենզինի հոտ է առնում։ Ինչպես պարզվել է, անհանգստությունն անտեղի չէր. նրանց փեսան այդ ժամանակ պատրաստվում էր ահավոր հանցագործություն կատարել՝ բենզինը լցնելով սենյակում, որտեղ քնած էր նրա սեփական աղջիկը։ Երբ հրդեհը բռնկվեց, տանտերերին եւ նրանց 30-ամյա որդուն հաջողվեց դուրս գալ տնից, իսկ ահա աղջկան փրկել արդեն չհաջողվեց։ Ավելի ուշ նրա մարմինը գտան փրկարարները. երեխան մահացել էր ահավոր տառապանքների մեջ, տեղեկացրել է ProTV հեռուստաալիքը։ Ի դեպ, հանցագործություն կատարողն ինքը նույնպես տուժել է, նրան գտել են անգիտակից վիճակում։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները...