«Դա մեծ ապտակ կլինի Ուկրաինայի համար». Մյունխենի անվտանգության համաժողովի ղեկավարը բացառել է Ռուսաստանի վերադարձը G7-ի կազմ
Մյունխենի անվտանգության համաժողովի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը Die Welt-ին տված հարցազրույցում հայտնել է, թե ինչու Ռուսաստանին չի կարելի կրկին հրավիրել G7-ի կազմ:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի վերադարձը G7-ի կազմ տրամաբանական քայլ կդիտարկվեր, քանի որ նրա մասնակցությամբ ավելի հեշտ կլինի լուծել համաշխարհային մի շարք կնճռոտ խնդիրներ:
«G8 ձևաչափը չափազանց արդյունավետ էր, քանի որ Ռուսաստանի անդամակցությամբ հնարավոր էր լուծել մի շարք իսկապես խրթին և առանցքային հարցեր: Ուկրաինայում դեպքերի պատճառով մենք բացառեցինք Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը: Եվ ես միակը չէի, որ դա այն ժամանակ մարտավարական սխալ համարեց»,- հայտնել է Իշինգերը:
Այնուամենայնիվ, Իշինգերը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի վերադարձն ակումբի կազմ բացառվում է, քանի որ դա Ուկրաինայի վրա կարող է բացասական հետևանքներ ունենալ:
«Դա մեծ ապտակ կլինի Ուկրաինայի համար, ջախջախիչ պարտություն մեր ուկրաինացի գործընկերների համար: Արևմուտքը բարոյաքաղաքական առումով կկորցնի իր դիմագիծը»,- հայտնել է անվտանգության համաժողովի ղեկավարը:
Նա հավելել է, որ G7-ը ընդհանուր առմամբ դադարել է համաշխարհային քաղաքականության մեջ գլխավոր դեր խաղալ, քանի որ արևմտյան պետությունները միասնական չեն, ուստի նրանք նշանակալի ձեռքբերումներ և արդյունքներ չեն կարող գրանցել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց