Թրամփը G7 գագաթնաժողովին հրաժարվել է հանդիպել Իրանի ԱԳ նախարարի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկացել G7 գագաթնաժողովին ֆրանսիական Բիարիցում հանդիպել Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հետ, հայտնում է Reuters-ը:
«Շատ վաղ է», - հնարավոր հանդիպումը մեկնաբանել է Թրամփը:
Ըստ Թրամփի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նրան խնդրել է հաստատել Զարիֆի ժամանումը G7 գագաթնաժողովին:
Թրամփը հավելել է, որ ցանկանում է Իրանին ուժեղ պետություն տեսնել եւ չի ձգտում ԻՀ-ում իշխանափոխության:
Զարիֆի կիրակնօրյա այցը Ֆրանսիա անակնկալ էր դարձել. անցյալ շաբաթ՝ ուրբաթ, Իրանի արտգործնախարարն այցելել էր Փարիզ, որտեղ բանակցություններ էր վարել նախագահ Մակրոնի հետ՝ նրա հետ քննարկելով միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը եւ առաջարկներ փոխանակել դրա իրականացման մասին Թեհրանի՝ դրա արդյունավետությունն ապահովելու պահանջների ֆոնին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դուրս էր եկել համաձայնագրից եւ պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց