Մերկելը հայտնել է, թե որ պայմանի կատարման դեպքում Ռուսաստանը կարող է վերադառնալ «Մեծ յոթնյակի» կազմ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, թե որ պայմանի կատարման դեպքում Ռուսաստանը կարող է վերադառնալ «Մեծ յոթնյակի» կազմ, գրում է gazeta.ru-ն:
Այդ մասին նա հայտարարել է G7-ի գագաթնաժողովում Ռուսաստանի և Ուկրաինայի թեմայի քննարկման ժամանակ:
«Ես Գերմանիայի անունից հստակ հասկացնել տվեցի, որ մենք մինսկյան գործընթացի կյանքի կոչման հարցում առաջընթացի կարիք ունենք»,- ասել է Մերկելը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հենց այդ պայմանավորվածությունների կատարումը G7-ի կազմ Ռուսաստանի վերադարձի մասին խոսելու համար:
Մերկելն ընդգծել է, որ Գերմանիայի դիրքորոշման հետ համաձայնել են «Մեծ յոթնյակի» անդամ այլ երկրներ:
Մինսկյան արձանագրությունը ստորագրվել է 2014 թվականի սեպտեմբերի 5-ին Մինսկում, այն նախատեսում է կրակի դադարեցում Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքում, որոնք Ուկրաինան համարում է իր տարածքը, իսկ այդ շրջանները հայտնել են իրենց անկախության մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց