Հայտնի է դարձել տիեզերքում կատարված առաջին «հանցագործության» մասին
Ամերիկացի կին տիեզերագնաց Էնն ՄաքՔլեյնը մեղադրվում է Միջազգային տիեզերական կայանից իր կողակցի՝ Սամմեր Ուրդենին բանկային հաշվին ապօրինի կերպով մուտք գործելու համար, հաղորդում է KPRC հեռուստաալիքը:
Ուորդենը, որը կնոջից ամուսնալուծության գործընթացի մեջ է, բողոք է ներկայացրել Ամերիկյան առևտրի դաշնային հանձնաժողովին: Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ իր բանկային հաշվից միջոցներ չեն պակասել:
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունից հայտնել են, որ իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ չունեն և հրաժարվել են մեկնաբանել աշխատակիցների անձնական կյանքին վերաբերող թեմաները:
ՄաքՔլեյնի փաստաբանն իր հերթին հայտնել է New York Times պարբերականին, որ իր հաճախորդը «պարզապես ստուգել է հաշվեկշիռը՝ ցանկանալով համոզվել, որ ընտանիքի ֆինանսական միջոցները տեղում են»:
Հայտնի է, որ ՄաքՔլեյնը Միջազգային տիեզերական կայանում 7 ամիս է անցկացրել և Երկիր է վերադարձել այս տարվա հունիսին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց