ԱՄՆ-ը եւ Բրիտանիան կստեղծեն առեւտրի հարցերով աշխատանքային խումբ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել են, որ քննարկել են ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալուց հետո համապարփակ առեւտրային համաձայնագրի շուրջ առաջխաղացման ուղիները, հաղորդում է AP-ը:
G-7ի գագաթնաժողովի շրջանակում առաջին հանդիպման արդյունքում Թրամփն ու Ջոնսոնը համատեղ հայտարություն են արել, որում նշել են, որ կստեղծեն առեւտրի հարցերով աշխատանքային խումբ:
Թրամփը խոստացել է «շատ խոշոր առեւտրային գործարք կնքել» Մեծ Բրիտանիայի հետ: Սակայն Ջոնսոնն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է փոխզիջման դիմի առեւտրային համաձայնագիրը կնքելու համար:
Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ շատ խոշոր առեւտրային գործարքը կկնքվի սեղմ ժամկետներում: «Մենք պատրաստվում ենք կնքել Մեծ Բրիտանիայի հետ երբեւէ ունեցած ամենախոշոր առեւտրային գործարքը, եւ այժմ որոշակի պահից սկսած նրանք խոչընդոտներ չեն ունենա (առեւտրի համար – խմբ.)»,-ասել է Թրամփը, հաղորդում է BBC-ը:
Նախքան բանակցությունների մեկնարկը Ջոնսոնը նշել էր «Մեծ Բրիտանիայի համար հսկայական հնարավորությունների մասին ամերիկյան շուկայի բացման դեպքում»: «Մենք մտադիր ենք օգտվել այդ հնարավությունից, սակայն նրանք կպահանջեն մեր ամերիկյան ընկերներից փոխզիջում, քանի որ ներկայումս կան չափազանց շատ սահմանափակումներ»:
Սպիտակ տունը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն ու Բորիս Ջոնսոնը դիտարկել են գլոբալ անվտանգության հարցերը, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, հատկապես «Իրանի սպառնալիքը Պարսից ծոցում նավագնացության առնչությամբ, լարվածությունը Հոնկոնգում, 5G-ն եւ Huawei-ը, ինչպես նաեւ անկայուն վիճակը Լիբիայում եւ Սախելի տարածաշրջանում»:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները...