Չինաստանը պատասխան լրացուցիչ մաքսատուրքեր է կիրառում ամերիկյան ապրանքների ներմուծման համար
Չինաստանը տարեկան 75 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների ներմուծման համար պատասխան լրացուցիչ մաքսատուրքեր է կիրառում: Այս մասին նշվում է Պետական խորհրդի սակագների կոմիտեի տարածված հաղորդագրությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Չինաստանի Պետական խորհրդի սակագների կոմիտեն որոշում է ընդունել 10 եւ 5 տոկոսով լրացուցիչ մասքատուրքեր կիրառել 75 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների ներմուծման համար», - նշվում է հաղորդագրությունում:
5 078 անուն ապրանքների համար լրացուցիչ մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ին եւ դեկտեմբերի 15-ին Պեկինի ժամանակով կեսգիշերին:
Այս քայլը պատասխան է ԱՄՆ-ի՝ սեպտեմբերի 1-ից եւ դեկտեմբերի 15-ից ավելի քան 300 մլրդ դոլար ծավալով չինական ապրաքների ներմուծման համար 10 տոկոսով մաքսատուրքեր կիրառելու որոշմանը:
Բացի այդ, դեկտեմբերի 15-ից Չինաստանը կրկին 25 եւ 5 տոկոսով լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի ամերիկյան մեքենաների եւ բաղադրիչների համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց