Բրազիլիայի նախագահը մեղադրել է Մակրոնին նեոգաղութատիրության համար
Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն մեղադրել է իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնին նեոգաղութատիրության համար այն բանից հետո, երբ վերջինս առաջարկել է Ամազոնյան անտառներում բռնկված ռեկորդային թվով հրդեհների հարցն առաջնահերթ կարգով քննարկել «Մեծ յոթնյակի» (G7)՝ օրերս կայանալիք գագաթնաժողովին:
«Ֆրանսիայի նախագահի՝ G7 ձևաչափով առանց Բրազիլիայի և տարածաշրջանի այլ երկրների մասնակցության Ամազոնյան անտառների հարցը քննարկելու առաջարկը վկայում է 21-րդ դարում տեղ չունեցող նեոգաղութատիրական մտածելակերպի մասին»,- թվիթերյան իր էջում գրել է Բոլսոնարուն:
Նրա խոսքով՝ իր երկրի կառավարությունը պատրաստ է օբյեկտիվ տվյալների հիման վրա և փոխադարձ հարգանքի մթնոլորտում երկխոսել այդ հարցի շուրջ:
«Ցավում եմ, որ նախագահ Մակրոնը փորձում է Բրազիլիայի և Ամազոնիայի այլ երկրների ներքին գործերն օգտագործել սեփական քաղաքական շահերի համար»,- հավելել է նախագահը:
Հիշեցնենք, որ այս տարի Բրազիլիայի Ամազոնի խոնավ արևադարձային անտառներում ռեկորդային թվով՝ շուրջ 72 000 հրդեհ է գրանցվել։ Նախորդ տարվա համեմատ հրդեհների թիվն աճել է 83 տոկոսով։ Միայն վերջին շաբաթվա ընթացքում Ամազոն գետի շրջանում 9500 հրդեհ է բռնկվել: Հրդեհներից մեկի ծուխը մեկ ժամով ծածկել է Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքը, որը գտնվում է անտառից ավելի քան 2700 կմ հեռավորության վրա:
Ամազոնի խոնավ արևադարձային անտառն աշխարհում ամենամեծն է և կենսական նշանակություն ունի տարբեր գազերի արտանետումների կլանման գործում: Այն նաև աշխարհում դանդաղեցնում է գլոբալ տաքացումը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց