Լիտվան Amazon-ին կոչ է արել դադարեցնել սովետական խորհրդանիշներով հագուստի վաճառքը
Լիտվան առցանց առևտրի ամերիկյան Amazon ընկերությանը կոչ է արել դադարեցնել մուրճ ու մանգաղով և սովետական այլ խորհրդանիշներով հագուստի վաճառքը՝ պնդելով, որ դա վիրավորական է խորհրդային ժամանակաշրջանի հետապնդումների զոհերի համար:
Լիտվայի առաջին նախագահ Վիտաուտաս Լանդսբերգիսը Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին ուղղված բաց նամակում գրել է, որ մինչ դաժանությունն աճում է աշխարհով մեկ, ոչ ոք չպետք է անտարբեր մնա նույնիսկ «զվարճալի» թվացող խորհրդանիշների նկատմամբ։
86-ամյա նախկին նախագահը սովետական խորհրդանիշները հավասարեցրել է կոմունիստական բռնակալությանը, իսկ Խորհրդային Միությունը որակել է «նացիստական Գերմանիայի գործակիցը պատերազմական հանցագործությունների և ցեղասպանության մեջ»:
Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչյուսն իր աջակցությունն է հայտնել նախկին նախագահին և France-Presse-ին ասել է, որ լիտվացի դիվանագետները ևս դիմել են Amazon-ին խորհրդային խորհրդանիշներով ապրանքը վաճառքից հանելու համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց