ԱՄՆ-ն պաշտոնապես հետ է կանչել Թուրքիային արված իր առաջարկը Patriot հրթիռային համակարգի գնման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես հետ է կանչել Թուրքիային արված իր առաջարկը Patriot հրթիռային համակարգի գնման մասին՝ ի պատասխան Անկարայի կողմից ռուսական Ս-400 համակարգի ձեռքբերման:
«Մենք հետեւողականորեն Թուքիային հայտնել ենք, որ Patriot-ի վաճառքի մասին մեր վերջին առաջարկը հետ կկանչվի, եթե նա համաձայնվի Ս-400-ի մատակարարմանը: Patriot-ի վերաբերյալ մեր առաջարկի գործողության ժամկետը լրացել է»,- CNN-ին ասել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:
ԱՄՆ Պետքարտուղարությունը դեկտեմբերին հայտարարել էր, որ հավանություն է տվել Թուրքիային 3,5 մլրդ դոլարով Patriot հրթիռային համալիրի հնարավոր վաճառքին:
ԱՄՆ-ն Թուրքիային հանել է F-35-ի ծրագրից՝ նրան զրկելով մոտ 100 անտեսանելի օդանավերի ձեռքբերման հնարավորությունից եւ թուրքական ընկերություններին հանելով F-35-ի արտադրական շղթայից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց