Հարավային Օսիան ժամանակավորապես փակում է Վրաստանի հետ սահմանը
Հարավային Օսիան Վրաստանի հետ սահմանը ժամանակավորապես կփակի Ռուսաստանի կողմից երկրի անկախության ճանաչման տարեդարձի տոնակատարության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 22-ին հայտնել Է հանրապետության Պետական անվտանգության կոմիտեն:
«Հարավային Օսիայի Հանրապետության անկախության ճանաչման 11-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների անցկացման կապակցությամբ 2019 թվականի օգոստոսի 25-ի 20:00-ից (Երեւանի ժամանակով 21:00-ից) պլանավորվում Է քաղաքացիների անցման ժամանակավոր դադարեցում Վրաստանի հետ պետական սահմանի պարզեցված հատման վայրերում»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Սովորական ռեժիմով անցակետերի աշխատանքը կվերսկսվի օգոստոսի 27-ի առավոտյան 06:00-ից, նշում Է Պետանվտանգության կոմիտեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց