Ռոհանին հայտարարել է, որ իրանական «Բավար-373» զենիթահրթիռային համալիրն ուժեղ է ռուսական С-300-ից և մոտ է С-400-ին
Պաշտոնապես ներկայացված իրանական արտադրության «Բավար-373» զենիթահրթիռային համալիրն ուժեղ է ռուսական С-300-ից և մոտ է С-400-ին, գրում է ria.ru-ն՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարությանը հղումով:
«373-ը С-300-ից ուժեղ է և С-400-ին շատ մոտ»,- Իրանի պաշտպանական արդյունաբերության օրվա կապակցությամբ ունեցած ելույթի ընթացքում հայտնել է Իրանի նախագահը:
Իրանի նախագահը հինգշաբթի առավոտյան ներկայացրել է «Բավար-373» համալիրը: Հաղորդվում է, որ համալիրը փորձարկվել է դեռևս 2017 թվականին: «Բավար-373»-ն ամբողջովին նախագծվել է Իրանում:
Իրանցի զինվորականների համաձայն՝ համալիրը C-300-ի համեմատ ավելի առաջադեմ է և կարող է մրցել ռուսական ԶՀՀ-ների հետ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ուղղահայաց արձակման կայանքով զենիթահրթիռային համալիրը համալրված է «Սայադ-4» հրթիռներով և կարող է խոցել տարբեր օդային թիրախներ, այդ թվում` կործանիչներ, «անտեսանելի» ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, թևավոր և բալիստիկ հրթիռներ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց